Panorama.am-ը գրում է․՛

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ԱԺ է ներկայացրել «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը նշեց հիմնական փափոխությունները և դրանց հիմքերը: Գործող օրենքով ֆինանսական հաշտարարին կարող են դիմել միայն ֆիզիակական անձինք, որոնք օգտվում են ֆինանսական փոխառություններից: «Առաջարկվող փաթեթով նախատեսվում է  դիմողների շրջանակն ընդլայնել և բողոքներ կարող են բերել միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ հանդիսացող անձինք, անհատ ձեռնարկատերերը, իրավաբանական անձինք, ինչպես նաև նրանք՝ ովքեր պարտավորությունների կատարման ապահովման միջոցներ են տրամադրել ֆինանսական կազմակերպություններին»,-նշեց պատգամավորը:

Արկադի Խաչատրյանը նշեց, որ նոր փոփոխություններով գրասենյակի  կառավարման համակարգը կհամապատասխանեցվի կորպորատիվ կառավարման միջազգային լավագույն փորձին և այն սուբյեկտները, որոնք կատարում են համապատասխան վճարումներ կկարողանան  Ֆինանսական  համակարգի հաշտարարի գրասենյակի հոգաբարձուների խորհրդի կազմում ունենալ իրենց ներկայացուցիչը:

«Հոգաբարձուների խորհուրդը բաղկացած է լինելու 7 հոգուց: Մեկական ներկայացուցիչ կնշանակվեն կառավարության և ԿԲ-ի կողմից: 4 ներկայացուցիչ կունենան ֆինանսական կազմակերպությունների համապատասխան միությունների ներկյացուցիչները՝ բանկերի միության, ապահովագրական ընկերությունների, վարկային կազմակերպությունների միություններ և այլն և մեկ հոգի սպառողների իրավունքները ներկայացնող  կազմակերպությունները: Գործելու է 3 տարվա ռոտացիոն համակարգ»,- նշեց պատգամավորը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել