Սարքը ստացել է շատ լավ կորպուս, բայց մի քանի փոխզիջումներով գինը ցածր պահելու համար:

Xiaomi ընկերությունը ներկայացրել է նոր ֆլագմենային Redmi K30 Pro սմարթֆոնը, որի թողարկումը սպասվում էր 2019 թվականի վերջին: Սարքի ներկայացումը ցուցադրվել է Redmi-ի՝ Weibo-ի պաշտոնական հաշվում:

Գործիքի առանձնահատկությունների մեծ մասը հայտնի էին մինչ դրա թողարկումը: Տեխնիկական տվյալները հետևյալն են.

Պրոցեսոր- Snapdragon 865՝ ինտեգրված 5G մոդեմով

Էկրան- 6.67 դյույմ AMOLED, HDR10 +, 60 Հց թարմացման արագություն

Օպերատիվ հիշողություն- 6 ԳԲ / 8 ԳԲ / 12 ԳԲ (Zoom Edition)

Պահուստային հիշողություն- 128 ԳԲ / 256 ԳԲ

Տեսախցիկ- 64 ՄՊ հիմնական, 8 ՄՊ տելֆոտո ոսպնյակ՝ մակրո աջակցությամբ, 13 ՄՊ լայն անկյունով, 2 ՄՊ ToF- ցուցիչ

Առջևի ֆոտոխցիկ- 20 ՄՊ

Մարտկոց- 4700 մԱժ, արագ լիցքավորում 33 Վտ – 100%՝ 63 րոպեում

Օօպերացիոն համակարգ- Android 10` MIUI 11-ով:

Redmi K30 Pro-ն կհայտնվի մի քանի գույներով՝ սև, սպիտակ, կապույտ և մանուշակագույն: Սովորական Redmi K30 Pro-ի գները սկսվում են 2,999 յուանից (մոտ 90 հազար դրամ)՝ 6/128 ԳԲ տարբերակի համար։

Սարքի վաճառքի մեկնարկի ամսաթիվը դեռ հստակեցված չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել