Tert.am-ը գրում է.

Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) երկրները և Ռուսաստանը չկարողացան պայմանավորվել ամենօրյա արդյունահանման լրացուցիչ 1․5 միլիոն բարել կրճատման շուրջ, արդյունքում տեղի ունեցավ նավթի գնանկում: Tert.am-ը ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովի հետ զրուցել է նավթային ճգնաժամում Ռուսաստանի վարած քաղաքականության մասին:

-Պարո՛ն Տարասով, հայտնի է, թե ինչ տեղի ունեցավ նավթային շուկայում, ինչի արդյունքում վառելիքի գինն օրեր առաջ ընկավ  ռեկորդային չափով՝ 20-25 դոլար՝ մեկ բարելի դիմաց: Ի՞նչ իրավիճակ է հիմա Ռուսաստանում, ինչպե՞ս է Ռուսաստանը պայքարում ճգնաժամից դուրս գալու համար:

-Ռուսաստանն իրեն շատ հանգիստ է պահում: Ունի պահուստային ֆոնդեր, այսպես ասած, «անվտանգության անձրևանոցներ»: Մենք այդպես կռվելու ենք 3-4 տարի. ահա և վերջ: Իսկ այդուհետ կտեսնենք, թե ով կդիմանա:

-Ապրիլի 1-ին ավարտվում է ՕՊԵԿ+-ի պայմանագիրը: Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ է անելու դրանից հետո Ռուսաստանը:

-Եթե սա պատերազմ է, ապա պետք է հաղթող լինի: Ով լինի հաղթողը, նա էլ կթելադրի խաղի կանոնները, կգրի պատմություն:

Իսկ Ռուսաստանը կուժենանա որպես ամենահզոր գերտերություն, ավելի կզորանա: Աստված չանի, մենք պարտվենք: Այդպես մենք կկորցնենք նաև մեր երկիրը:

-Շատերն են ասում, որ նավթային շուկայում տեղի ունեցողը պատճառ կդառնա աշխարհաքաղաքական փոփոխությունների:

-Այո՛, աշխարհաքաղաքական փոփոխություններ սպասելի են: Կորոնավիրուսի տարածումն արագացնում է գործընթացը: Աշխարհը խաղաղության է պատրաստվում: Հայաստանում էլ է դա օրակարգային: Թվում է, թե անընդհատ հնչող ձայնասկավառակ է, չգիտես, թե երբ երգը կավարտվի, բայց ամեն դեպքում ամեն ինչ դեպի դա է գնում: Տեսնենք, թե պանդեմիան այդ ուղղությամբ ինչ կանի. կարագացնի՞ այդ գործընթացը, թե՝ ոչ:

Դժվար է երևակայելը այս հարցում, բայց կարծում եմ, որ այս իրավիճակում երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պետք է մշակեն պանդեմիայի դեմ պայքարի ընդհանուր ծրագիր և Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը տանեն երկրորդ պլան: Շատ լուրջ է իրավիճակը հատկապես Իրանի հյուսիսում:

Եվ՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը հարևան են Իրանին: Գիտենք, որ երկուսն էլ սահմանափակել են Իրանի հետ ելքն ու մուտքը. չնայած որդեգրել են պայքարի միջոցներ, բայց հայտնի է, վարակը անձնագիր չունի:

Հիմա իմաստուն քայլ կլինի, որ երկու երկրների ղեկավարները հանդիպեն, հաշտություն կնքեն, պայմանավորվեն, որ Ղարաբաղի հետ սահմանում կրակոցներ չլինեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել