Tert.am-ը գրում է.

Tert.am-ը զրուցել է փաստաբան Արամազդ Կիվիրյանի հետ ստեղծված իրավիճակում գործատուների և աշխատողների խնդիրների, թե ինչպես պետք է վճարվեն աշխատողների աշխատավարձերը, գործատուն ի՞նչ պետք է անի, պետությունն ինչ պարտավորվածություն ունի և այլ հարցերի շուրջ: Նա կարծում է, որ Հայաստանում այսօր ավելի շատ հնչում են առաջարկություններ, բայց կոնկրետացված քայլեր, որոնք իրապես կնպաստեն աշխատողների և գործատուների իրավունքների պաշտպանությանը, չկան: «Պետությունը պետք է որոշակի միջամտություն իրականանցի: Այստեղ ոչ թե հարցն է, թե ինչ անի գործատուն, որ օրինակ՝ չվճարի այդ աշխատավարձը, այլ՝ ինչ պետք է անեն, որ և՛ գործատուն, և՛ աշխատողները չտուժեն»,- նշում է նա:

- Պարոն Կիվիրյան, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտարարեց, որ եթե գործատուն աշխատողին ասել է՝ մի արի աշխտանքի, ուրեմն պետք է վճարի, իսկ եթե չի ասում, ասում են՝ ստիպում է գալ, կամ անվտանգ չէ: Ինչպե՞ս ասի մի արի, բացի այդ, երբ արտակարգ դրություն է, գործատուն տուժում է, շահույթ չի ստանում, ինչպե՞ս վճարի:

- Կան գործատոներ, որոնք հանդես են գալիս որպես կազմակերպություններ և իրենց գործունեությունն այս պահին փաստացի դադարեցված է: Ստեղծված իրավիճակը խդիրներ է առաջացնում թե՛ գործատուի, թե՛ աշխատողների մոտ: Աշխատոնղերի անվտանգությունն ապահովելու հարց կա՝ ինքնամեկուսանալ, տանը մնալ և այլն, ինչը կոչ է արվում պարետի կողմից, և աշխատանքը կատարել տանից: Իհարկե,  ոչ բոլոր դեպքերում է դա հնարավոր իրականացնել: Այստեղ կա նաև այլ խնդիր. այս պահի դրությմաբ բազմաթիվ գործատուներ պարզապես չեն աշխատում: Նաև սահմանվել է այն կազմակերպությունների ցանկը, որոնց գործունեությունը պետք է դադարեցվի: Այստեղ բնականաբար առաջ է գալիս հետևյալ խնդիրը՝ ո՞վ պետք է վճարի աշխտողներին: Որոշ գործատուներ հղում են կատարում Աշխատանքային օերնսգրքի համապատասխան իրավական նորմին, որով նշում է, որ եթե օրենսդրությմաբ սահմանված կարգով անհաղթահարելի ուժ համարվող պատճառներ են առաջացել, տվյալ դեպքում այդ պարապուրդի համար չի վճարվում: Դրա հետ մեկտեղ կա մեկ այլ իրավական նորմ, որտեղ նշվում է, որ երբ աշխատողը չի կարողանում կատարել իր աշխատանքը ոչ իր մեղքով և հարկադիր պարապուրդ է, տվյալ դեպքում գործատուն այնուամենայնիվ պետք է վճարի աշխատողի հասանելիք աշխատավարձի 2/3-ի չափով: Այստեղ կան այդ երկու մոտեցումները, որը տարաբնույթ ձևով է ընկալվում՝ որ նորմը պետք է կիրառվի: Կան պնդումներ, որ այս իրավիճկը պետք է ճանաչվի որպես անհաղթահարելի ուժ՝ ֆորսմաժորային իրավիճակ, ինչը ինչ-որ չափով կկարգավորի այս հարցը: Անձամբ ես կարծում եմ՝ նույնիսկ ֆորսմաժորային իրավիճակ հայտարարելու պարագայում այս հարցը դժվար կարգավորվի, որովհետև իրեն պետք է նայել կոնկրետ դեպքերով, ոչ թե ընդհանուր: Կան կազմակերպություններ, որոնք ուղղակիորեն այս պահի դրությամբ դադարեցրել են իրենց գործունեությունը և դրա հետ մեկտեղ իրենց վրա դնել աշխատողներին աշխատավարձ վճարելու բեռ ճիշտ չէ: Ես հասկանում եմ, որ հիմա աշխատոնղերն էլ են վատ վիճակում հայտնվել. փաստացի իրենց եկամտի միակ աղբյուրն այդ աշխատավարձն է, բայց գործատուն դա կազմակերպություն է, որն իրականացնում է տնտեսական գործունեություն և նման պայամններում չաշխատելով՝ փաստացի ստանձնում է  մի լրացուցիչ բեռ՝ պատասխանատվություն աշխատավարձ վճարելու մասով, որը կարող է ուղղակի հանգեցնել այդ կազմակերպության սնանկությանը:

-Ի՞նչ պարտավորվածություն պետք է պետությունը ստանձնի այս իրավիճակում:

-Այստեղ պետական վերահսկողությունը և պետական մոտեցումը շատ մեծ նշանկություն ունի: Պետք է պետությունը տեսնի, թե որ կազմակերպություններն են փաստացի դադարեցրել իրենց գործունեությունը, ինչի հետևանքով իրենք ուղղակիորեն չեն կարող աշխատել, նաև վճարել աշխտողներին աշխատավրձ և պետք է գումարներ հակտացնի այդ կազմակերպությանը կամ այդ աշխատողների աշխատավարձի բեռը վերցնի իր վրա, որովհետև հակառակ պայմաններում գործատուն կարող է հղում կատարել, որ սա անհաղթահարելի ուժ է ինձ համար և նման պայմաններում ես ուղղակիրոեն չեմ կարողանում վճարել շխատավարձ և չվճարի, բայց դա հարցի լուծում չէ:

- Պետությունն առաջարկում  է գործարարներին առանց տոկոսադրույքի, զրո տոկոսով վարկեր, դա որքանո՞վ կօգնի:

- Վարկը, թեկուզ առանց տոկոսի, այնուամենայնիվ գումար է, որը վաղը չէ մյուս օրն այդ կազմակերպությունը ստիպված է լինելու վճարել. որտեղի՞ց վճարի, եթե չգիտի այս իրավիճակն ինչքան կտևի և ինքը կկարողանա՞ արդյոք այդ վարկն ընդհանարապես վճարել: Այդտեղ կա խնդիր, որը տվյալ դեպքում չի կարգավորում և չի լուծում հարցը: Այստեղ ունենք երկու շահերի բախում՝ և՛ գործատուների, և՛ աշխատողների մասով: Մի դեպքում գործատուները չեն կարողանում գործունեություն իրականանցել և աշխատավարձ վճարել, մյուս դեպքում, երբ աշխատողները այս պահի դրությամբ փաստացի աշխատանք չեն կատարում, ինքնամեկուսանում են ու իրենց միակ աղբյուրը գործատուի կողմից տրվող այդ գումարն է: Պետությունը պետք է որոշակի միջամտություն իրականանցի: Այստեղ ոչ թե հարցն է, թե ինչ անի գործատուն, որ օրինակ չվճարի այդ աշխատավարձը, այլ ինչ պետք է անեն, որ և՛ գործատուն, և՛ աշխատողները չտուժեն: Ցանկացած դեպքում տուժելու են, բայց գոնե ադ տուժելու հարցը ինչ-որ ձևով փորձեն մեղմել, փոխհատուցեն ինչ-որ ձևով, որ եթե երկու կողմն էլ վնասներ են կրում, այդ վնասները չլինեն այդքան մեծ բեռ, ոնց որ հիմա է: Իսկ այդ վարկի տրամադրումը չի կարգավորի այս խնդիրը, որովետև այդ վարկը կրկին բեռ է կազմակերպության վրա: Գործատուներին ասում են՝ դու աշխատավարձը վճարի, մի հատ էլ պարտավորություն վերցրու քեզ վրա, մենք քեզ գումար կտանք: Ի՞նչ է դուրս գալու, կազմակերպությունն այդ գումարն ուղղեց աշխատողներին աշխատավարձ վճարելուն, բայց իր վրա վերցրեց մի բեռ, որը չգիտի, թե երբ կկարողանա կատարել, մանավանդ, որ հիմա շահույթ չի ստանում: Դա կհանգեցնի նրան, որ տնտեսվարող սուբյեկտները շատ ծանր վիճակում կհայտնվեն: Այստեղ պետք է շատ լուրջ ուսումնասիրություն կատարվի, պետք է ընդհանուր հաշվարկ կատարվի, թե քանի կազմակերպությունների գործունեություն է այս պահի դությամբ դադարեցված, յուրաքանչյուր կազմակերպություն ինչքան աշխատող ունի, հասկանալ այդ ամբողջ ֆինանսական հատվածը, և՛ թեկուզ պետական բյուջեի հետ կապված այս հարցը վերանայել, և՛ տեսնել, թե պետական բյուջեից ինչքան գումար է պետությունը կարողանում հատկացնել կազմակերպություններին: Այսինքն՝ պետք է առանձնացվեն այն կազմակերպությունները, որոնք այսօր թիրախում են և նրանց ինչ-որ ձևով փորձի օգնել՝ կլինի սուբսիդիայի, հարկային պարտավորությունները երկարաձգելու կամ ընդհանրապես ազատելու, թե այլ օժանդակությունների ձևով, հարկային պարտավորություննրի կատարումից ազատելու, ինչ-որ արտոնություններ պետք է սահմանվեն: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ հարկային քաղաքականությունը չի փոխվում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել