Tert.am-ը գրում է.

Այս օրերին ամենակարևորը համարում եմ, որ ՀՀ քաղաքացիները և գործարար համայնքը զգան, որ իրենք մենակ չեն, որ պետությունն իր ուենցած ռեսուրսների և հանարվորությունների չափով կանգնելու է նրանց կողքին և այս պետության հոգատարությունը ցույց տալու համար որոշակի առաջարկություններ ենք հնչեցրել: Այս մասին Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը:

«Կարևոր ենք համարում այն ոլորտների համար, որտեղ պարետատան հրահանգով պետք է դադարեն աշխատանքները հայտարարվի հարկային արձակուրդ: Կարևոր ենք համարում այդ ոլորտներում աշխատող քաղաքացիներին պետությանը նեցուկ լինելը, առնվազն նվազագույն աշխատավարձի չափով որոշակի փոխհատացման տրամադրումը, որը կօգնի քաղքացիներին որևէ կերպ գոյատևել».-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել