Հունաստանում կորոնավիրուսով վարակված կինն առողջ երեխա է ունեցել։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»՝ հղում անելով երկրի Առողջապահության նախարարության ներկայացուցիչ, պրոֆեսոր Սոտիրիս Ցիոդրասին։

Նա նշել է, որ վարակի դեմ պայքարն «ընդհանուր պայքար է»։ «Այսօր նման պայքարում երիտասարդ մայր է հաղթել, որը հիվանդանոցում առողջ տղա է լույս աշխարհ բերել»,- ասել է Ցիոդրասը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել