Azatutyun.am-ը գրում է․

Չինաստանում կորոնավիրուսի համավարակի էպիկենտրոն համարվող Հուբեի նահանգում իշխանությունները պատրաստվում են էապես մեղմել երկու ամիս առաջ սահմանված կարանտինի ռեժիմը:

Նահանգի վարչակազմը, մասնավորապես, չեղարկելու է տեղաշարժի արգելքը. դա նշանակում է, որ նահանգի առողջ բնակիչները կեսգիշերից հետո կստանան նահանգից հեռանալու և նահանգ վերադառնալու իրավունք: Մինչդեռ 11 միլիոն բնակչությամբ նահահանգիստ Ուհանի արգելափակումն ուժի մեջ կմնա մինչև ապրիլի 8-ը:

Նոր կորոնավիրուսը,վ արակաբանների համոզմամբ, ծագել է հենց Ուհանում, որտեղից տարածվել է նահանգով, երկրով, ապա ամբողջ աշխարհով:

Վերջին շրջանում իրավիճակն այդ երկրում մեծապես բարելավվել է: Չինաստանում մարտի 24-ի կեսօրվա դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի հարուցած COVID-19 հիվանդության 81 հազար 171 դեպք, մահացել է 32 հազար 77 մարդ, լիովին ապաքինվել է 73 հազար 159 մարդ:

Այժմ Չինաստանն ինքն է աշխարհի բազմաթիվ երկրներ ուղարկում կորոնավիրուսի դեմ պայքարում անհրաժեշտ պարագաներ՝ դիմակներ, ռեսպիրատորներ, շարժական լաբորատորիաներ, արհեստական շնչառության սարքավորումներ, ախտահանիչ նյութեր և այլ իրեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել