Tert.am-ը գրում է.

ՀՅԴ ԳՄ-ն կազմել է մի ծավալուն քաղաքական և մասնագիտական փաստաթուղթ՝ երկրում հաստատված արտակարգ դրության վիճակից բխող քայլերի մասին: Այս մասին ՀՅԴ ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ նշելով, թե ՀՅԴ-ն իր ողջ ուժով պատրաստ է աջակցել երկրի և ժողովրդի առջև կանգնած խնդիրները լուծելուն:

Անդրադառնալով դիտարկումներին, թե ՀՅԴ-ի՝ արտակարգ դրության ընթացքում նախաձեռնած գործողությունները քաղաքական նպատակներ ունեն՝ Սաղաթելյանն ասաց, թե պետությունն ու իշխանությունը տարբեր բաներ են:

«Ցանկացած իշխանություն, առավել ևս՝ ՀՀ այսօրվա իշխանությունները, անցողիկ են, մնայունը մեր պետությունն ու ժողովուրդն են: Ցանկացած քաղաքական կուսակցության գլխավոր նպատակն իր պետության և ժողովրդի անվտանգությունն ու բարեկեցությունն են, հետևաբար, այս օրերին, երբ մեր երկիրը գտնվում է ծանր կացության մեջ, մեզ համար առաջնային է մեր հնարավորություններն ու ուժերը մեկտեղել մեր երկրի առջև կանգնած մարտահրավերները լուծելու համար»,-հայտարարեց Սաղաթելյանը՝ նշելով, թե հենց այս սկզբունքից ելնելով՝ ՀՅԴ-ն իր պատրաստալամությունն է հայտնում իր ուժերը ներդնել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել