Tert.am-ը գրում  է․

Ես կարծում եմ, որ օրենքի ընդունման անհրաժեշտություն թեև կար, բայց գտնում եմ, որ օրենքը պարունակում է բազմաթիվ անորոշություններ և դրան պետք էր անդրադարձ կատարել մինչև օրենքի ընդունումը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով այսօր ԱԺ-ի կողմից միաձայն ընդունած մեկուսացման կամ ինքնամեկուսացման ռեժիմը խախտելու դեպքում իրավական պատասխանատվություն սահմանելու նախագծին:

«Բայց օրենքը շատ ավելի լուրջ թերություններ ունի, քանի որ բազմաթիվ հասկացություններ բավարար հստակեցված չեն: Այնուամենայնիվ, շատ ավելի կարևոր է աշխատանք իրականացնել առաջին հերթին հանրային գիտակցության միջոցով, և ցավոք սրտի, իմ տպավորությունն այն է, որ մենք կարծես թե այդ առումով թուլացած վիճակում ենք գտնվում, և մեզ թվում է, թե այս համաշխարհային վտանգը մեզ այլևս չի սպառնում: Ես կարծում եմ, որ խնդիրը հանրային գիտացությունն է, որովհետև միայն ուժային և պատժողական քաղաքականության միջոցով հնարավոր չէ հասնել արդյունքի»,-ասաց նա և նշեց, որ կարծում է, որ պետական և հանրային վերաբերմունքը փողկապակցված են:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել