Tert.am-ը գրում է․

Կորոնավիրուսի համավարակն ամբողջ աշխարհում հանգեցրել է օդի աղտոտվածության մակարդակի զգալի նվազմանը, ցույց են տալիս Եվրոպական տիեզերական գործակալության արբանյակային լուսանկարները, գրում է The Guardian-ը։

Եվրոպական տիեզերական գործակալության արբանյակի տվյալները ցույց են տալիս, որ վերջին վեց շաբաթվա ընթացքում Ասիայի և Եվրոպայի մի շարք քաղաքներում ազոտի երկօքսիդի (NO2) մակարդակը զգալիորեն ցածր է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում:

Լեսթերի համալսարանի օդի աղտոտման ամբիոնի պրոֆեսոր Փոլ Մոնքսի խոսքով՝ սա կարևոր դաս էր ապագայի համար։

«Այժմ մենք ակամայից ականատես ենք լինում պատմության մեջ ամենամասշտաբային փորձարկմանը, և սա օրինակ է, թե ինչ կարող ենք տեսնել ապագայում, եթե կարողանանք անցնել ցածր ածխածնային տնտեսությանը։ Չեմ ուզում անտեսել մարդկային կյանքերի կորստի փաստը, բայց սա կարող է մեզ ապագայի հանդեպ հույս ներշնչել»,- ասել է նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել