Panorama.am-ը գրում է․

«Եթե անձը գտնվում է կալանքի տակ, խափանման միջոցը փոխելու վերաբերյալ հարցը անհապաղ լուծման հարց է»,- մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։

Նա հիշեցրեց, որ դիմել են Ընդհանուր իրավասության դատարանի նախագահին՝ խնդրելով միջնորդությունը քննի մեկ այլ դատավոր, սակայն դատարանի նախագահը  երեկ մերժել է խնդրանքն ու այն չի փոխանցել մեկ այլ դատավորի։

«Հիմա մենք հայտնվել ենք մի անորոշ վիճակում։ Ունենք խափանման միջոցը փոխելու հետ կապված միջնորդություն և ընդհանրապես չգիտենք, անգամ մոտավորապես մեկ շաբաթի՞ց, մեկ ամսի՞ց, թե՞  մի քանի ամսից այդ միջնորդությունը կարող է քննարկվել»,- ասաց Ալումյանը։

Փաստաբանի խոսքով, իրենք այսօր վերաքննիչ դատարան բողոք են ներկայացնելու։

«Գիտե՞ք, մեր օրենքը չի սահմանում, որ միջնորդությունը չքննելը կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան, բայց Եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածը սահմանում է,  եթե որևէ անձ բողոքում է, որ իր կոնվենցիոն իրավունքերից որևէ մեկը խախտվել է, ապա ինքը պետք է ունենա պաշտպանության արդյունավետ միջոց։ Օրինակ, եթե առաջին ատյանի դատարանը չի քննում խափանման միջոցի հետ կապված միջնորդությունը, այստեղ մենք  սկսում ենք պնդել, որ կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետն է խախտվում չքննվելով, հետևաբար պետությունը պետք է մեզ տրամադրի արդյունավետ պաշտպանության միջոց, որը վերաքննիչ դատարանն է»,-մանրամասնեց Ալումյանը՝ ավելացնելով, որ վերաքննիչ դատարանը պետք է քննի իրենց բողոքը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել