Tert.am-ը գրում է․

Չեմ կարծում, որ նպատակահարմար է պարապուրդի մատնել ԱԺ-ն: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի առաջարկին, որ խորհրդարանում մնան միայն ԱԺ նախագահը, փոխնախագահն ու խմբակցության ղեկավարները, իսկ մյուսները տուն գնան:

«Պետական առանձին գերատեսչությունների և ԱԺ-ի համար կան Սահմանադրությամբ նախատեսված պարտավորություններ: Կյանքը ՀՀ-ում չի կարող կանգնել, իսկ քաղաքացիները հնարավորություն կունենան այս ընթացքում ավելի ակտիվորեն հետևելու, թե ինչ է կատարվում ԱԺ-ում. մենք չենք կարող մեր աշխատանքները դադարեցնել»,-ասաց Մակունցը՝ նշելով նաև, որ բացակա պատգամավորների բացակայությունները հարգելի կհամարվեն։

Անդրադառնալով արտակարգ դրությամբ պայմանավորված՝ տնտեսվարողների խնդիրներին՝ պատգամավորը հայտնեց, որ մշակվում են գործիքներ, որոնցով աջակցություն կլինի թե՛ բիզնեսին, թե՛ հարկատուներին, թե՛ աշխատողներին: «Հասկանալի է, որ այս իրավիճակում բոլորն են այս կամ այն չափով տուժում, և հետևաբար յուրաքանչյուրս մեր չափով պետք է փորձենք թեթևացնել ամբողջ պետության բեռը, բայց դա իհարկե չի նշանակում, որ պետությունն իր պարտավորությունները չի կատարում և չի կատարելու»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել