Aysor.am-ը գրում է․

ԱԺ աշխատակազմը հերթափոխով է գալիս գործի, իսկ խոցելի թիրախային խումբը չի գալիս աշխատանքի, ԱԺ-ում հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Մխիթար Հայրապետյանն՝ անդրադառնալով ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի առաջարկին՝ մինչև արտակարգ դրության ավարտը նիստեր չգումարել։

Հայրապետյանը կոչ արեց պատգամավորներին սենյակներից աշխատել ցանկության դեպքում։

Մարուքյանն էլ ի պատասխան նշեց, որ իր առաջարկը բխում է վարչապետի երեկվա հայտարարությունից, որն արվել է ԱԺ խորհրդի նիստից հետո։

«ԱԺ խորհրդի նիստում մենք քննարկել ենք, որ 60-ից բարձր պատգամավորները կամ աշխատակիցները կարող են գործի չգալ, դրա մասին չէ խոսքը, Մխիթար ջան, դրա համար հարցը, որ քաղաքականացնում եք, մի հատ մտածեք էլի», - ասաց Մարուքյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել