Անգլիական Լոուտոն քաղաքից 28-ամյա Ջեյմի Բեգեթը հիվանդացել է COVID-19 կորոնավիրուսային վարակով եւ իր զգացողությունների մասին պատմել է The Mirror ամսագրին։

Երբ Ջեյմիի մոտ հայտնվել են առաջին ախտանիշները, սկզբում նա որոշել է, որ իր մոտ ստորին շնչառական ուղիների սովորական վարակ է, մրսածություն կամ պնեւմոնիա։ Նա ջերմել է եւ այնքան ուժեղ է հազացել, որ սրտխառնոց է ունեցել։ Կարճ ժամանակում ախտանիշները արագ ուժեղացել են, եւ շուտով նրա մոտ կորոնավիրուս են ախտորոշել։

Ջեյմիին հոսպիտալացրել են, հիվանդանոցում նրան թթվածնային դիմակ են դրել։

Ջեյմիի խոսքերով՝ հիվանդության գագաթնակետին ինքը շնչելիս սուր ցավ էր զգում, կարծես ներսից իրեն խոցում էին։

«Կարծես մեջս սատանա լիներ»,- այսպես է նա նկարագրել իր զգացողությունները։

Ամենից շատ Ջեյմին վախեցել է, որ 8-ամյա որդին կվարակվի իրենից։

Այժմ Ջեյմին արդեն դուրս է գրվել հիվանդանոցից եւ հիվանդությունից կազդուրվում է տանը։ Նա բոլորին կոչ է անում հետեւել իշխանությունների խորհուրդներին եւ ինքնամեկուսացվել, որպեսզի պաշտպանեն ե՛ւ իրենց, ե՛ւ շրջապատին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել