Ավստրալացի մոդել 26-ամյա Կասսանդրա Յունգը պնդում է, որ կուրծքը մեծացնելու վիրահատությունից հետո հիշողությունը կորցրել է: Յունգը կուրծքը մեծացրել է՝ առաջին համարից միանգամից 3-րդի հասցնելով: Այդ մասին հաղորդում է Daily Mail-ը: Յունգի խոսքերով՝ նա իմպլանտներ է տեղադրել է 6 տարի առաջ և այդ վիրահատությունից հետո նրա մոտ առողջական խնդիրներ են ի հայտ եկել: Նա նաև պնդում է, որ այդ վիրահատությունից 6 տարի անց  նա տառապում է կրծքի ցավերից, շնչառությունը դժվարացել է:

Մոդելը նշում է, որ փոքր կուրծք ունենալու պատճառով նա բարդույթներ է ունեցել հասակակիցների շրջանում, իսկ հետո այդ հանգամանքը խանգարում էր նրան մոդելային կարիերայում: Միաժամանակ նա նշում է, որ թեև հիմա իր կուրծքը դուր է գալիս իրեն, բայց գեղագիտական տեսքը ոչինչ է առողջության դիմաց: Ասում են, որ

Առողջական խնդիրների պատճառով նա վերջ է տվել կարիերային ու աշխատում է մսամթերքի խանութում: Աղջկան 7500 դոլար է պետք իմպլանտներից ազատվելու համար, բայց գումար չունի: Նա օգնություն է խնդրել GoFundMe հարթակում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել