Tert.am-ը գրում է.

Արժույթի միջազգային հիմնադրամն ակնկալում է, որ այս տարի համաշխարհային տնտեսությունը հետընթաց կգրանցի կորոնավիրուսի պատճառով: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ԱՄՀ-ի ղեկավար Կրիստալինա Գեորգիևայի հայտարարության մեջ, որով նա հանդես է եկել «մեծ քսանյակի» ֆիննախարարների հետ հեռախոսային համաժողովի ավարտին:

«Նախ և առաջ, համաշխարհային աճի հեռանկարները 2020 թվականի համար բացասական են. հետընթաց տեղի կունենա, որը առնվազն նման կլինի համաշխարհային ֆինանասական ճգնաժամին կամ ավելի վատ: Սակայն ակնկալում ենք, որ համաշխարհային ՀՆԱ-ի աճը կվերականգնվի 2021թ․»,- ասվում է հիմնադրամի ղեկավարի հայտարարության մեջ:  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել