Մինեսոտայի համալսարանի մի խումբ գիտնականներ մարդու արյան անոթների աճեցման նոր մոտեցում են փորձարկել, ինչը թույլ կտա անսահմանափակ քանակությամբ անոթներ ստանալ փոխպատվաստման համար:  Նրանք փորձել են մարդկային արյունատար անոթները աճեցնել խոզի օրգանիզմում, քանի որ խոզի և մարդու ֆիզիոլոգիան շատ ընդհանրություններ ունեն: Այս աշխատանքի արդյունքների վերաբերյալ գիտական հոդվածը ներկայացված է Nature Biotechnology ամսագրում:

Համապատասխան բջիջները ներարկվել են խոզի սաղմի մեջ, ինչի արդյունքում մարդկային անոթներով սաղմը 27 օր զարգացել է:

Նրանք կարծում են, որ այժմ սպասում է հաստատմանը՝ խոզի հղիության հետագա փուլերում սաղմի վրա հետազոտություններ կատարելու համար:

Գիտնականների կարծիքով՝ նրանց նորամուծության շնորհիվ հնարավոր կլինի ստանալ մարդկային անոթներով կենսունակ խոզեր, որոնց անոթները ճշգրտորեն կհամապատասխանեն փոխպատվաստման անհրաժեշտություն ունեցող յուրաքանչյուր հիվանդի անոթներին:

Հեղինակները հույս ունեն, որ իրենց մոտեցումը կօգնի բազմաթիվ քրոնիկական և անբուժելի հիվանդություններ ունեցող հիվանդների, որոնց անհրաժեշտ է օրգանների փոխպատվաստում, ինչպես նաև՝ զարկերակների վնասվածքներ ունեցող հիվանդներին, օրինակ՝ ծխելու կամ շաքարախտի հետևանքով:

«Գոյություն ունեն բազմաթիվ քրոնիկ ու անբուժելի հիվանդություններ, սակայն ոչ բոլորն են կարող օրգանների փոխպատվաստման պրոցեդուրա անցնել»,- ասել է բժիշկ-սրտաբան Դանիել Հարին, որը մասնագիտացած է սրտային անբավարարության ու փոխպատվաստումների ոլորտում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել