Tert.am-ը գրում է.

Վրաստանում սահմանված արտակարգ դրությամբ պայմանավորված արգելել են հոգեհանգիստներ անցկացնել, հարսանիք անել, ինչպես նաև այլ միջոցառումներ, որոնք ենթադրում են մարդկանց մեծ թվով կուտակումներ հանրային վայրերում:

Ինչպես հաղորդում է Новости-Грузия-ն, համապատասխան որոշումը հրապարակել է Վրաստանի կառավարությունը: Նոր կանոնակարգի համաձայն, որը սահմանվում է արտակարգ դրության ժամանակ, արգելվում են սոցիալական միջոցառումները, որոնց տասնյակից ավել մարդիկ կարող են հավաքվել:

Սահմանափակումը չի տարածվում մարդկանց հավաքման վրա բուժհաստատություններում, պաշտպանական կառույցներում և հանրային հաստատություններում, իրավապահ մարմիններում, որոնք կատարում են իրենց պարտականությունները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել