Tert.am-ը գրում է.

«Տխուր փաստ եմ ասելու, բայց... իրականությունը դրանից չի տուժում»,-ասում է «Արմնյուզ» ՀԸ լրատվական բաժնի ղեկավար Աբրահամ Գասպարյանը՝ «Երեկոյան լուրեր Աբրահամի հետ» հաղորդմանն անդրադառնալով այս օրերին մեծ պահանջարկ ունեցող ձեռքերն ախտահանող միջոցներին։

«Պարզվում է՝ մեր երկրում չկա պետական մի օղակ, որը վերահսկի, թե ինչ ախտահանող միջոցով ենք այս օրերին մեր ձեռքերը մաքրում: Ոչ ոք տիրություն չի անում շուկային, չի ստուգում քիմիական բաղադրությունը, չի հետևում սանիտարահիգիենիկ պայմաններին: Ստիպված՝ մարդիկ փորձում են ախտահանիչ միջոցներ պատրաստել տա՛ն պայմաններում: Համացանցի որոնողական համակարգում վերջին օրերի ամենապահանջված վիդեոները վերաբերում են կորոնավիրուսին ու անձնական հիգիենայի պահպանությանը»,-նկատում է հեռուստահաղորդավարը և հավելում, որ փորձել է հասկանալ՝ ո՞ր հարցն են ամենաշատը մարդիկ ուղղում ՅՈՒԹՈՒԲ-ին:

Նա անգրլերենով գրել է «How to make... (ինչպե՞ս պատրաստել)» և նախադասությունը չամբողջացրած՝ համակարգն իրենք առաջարկել է 7-8 տարբերակ, որոնցից ամենաշատ հարցվածը՝ «hand sanitizer»-ն է եղել, այսինքն՝ «ինչպես պատրաստել ձեռքի մաքրող միջոց»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել