Tert.am Life-ը գրում է.

Արտակարգ դրության այս ընթացքում երգչուհի Սիլվա Հակոբյանն ընտանիքի հետ խիստ հետևում է բոլոր կանոններին։ Նրանք իրենց առօրյայում մի շարք սահմանափակումներ են արել։

«Պասիվ առօրյայի անցնելն իմ դեպքում բավականին հեշտ ստացվեց։ Դստերս ծննդից հետո ես ժամանակիս մեծ մասն իրեն եմ նվիրում, իր կողքին եմ լինում։ Սա է պատճառը, որ տնային, հանգիստ գրաֆիկի անցնելը թեթև ընդունեցի»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց երգչուհին՝ խոսելով իրենց ընտանեկան առօրյայի և ամենաբարդ սահմանափակման մասին։

«Հյուր գնալը բացառել ենք։ Տատիկներն ու պապիկն են գալիս Միլային տեսնելու, որովհետև շատ են կարոտում։ Այս ամենը շատ վատ է, բայց իր հետ լավ կողմ էլ բերեց՝ հիմա ամուսինս տանն է։ Կարծում եմ՝ շատերն այս խնդիրն ունեին և՛ իրենց ծանրաբեռնված լինելու, և՛ ամուսինների աշխատանքի բերումով։ Հիմա ընտանեկան շատ ավանդույթներ հետ վերադարձան՝ միասին ընթրում ենք, շատ ժամանակ ենք անցկացնում իրար հետ, հետաքրքիր զբաղմունքներ ենք մտածում։ Ես այն կանանցից եմ, որոնք ամուսնու բացակայությունից հաճախ են դժգոհում։ Կատակելով ամուսնուս ասում եմ, որ արդեն վատ եմ սովորել նոր իրավիճակին»,-ասաց Սիլվան։

Երգչուհին նշեց, որ փորձում են հնարավորինս հետևել կանխարգելիչ միջոցներին, այդ թվում՝ տանը մնալու և շփումները խիստ սահմանափակելու հորդորներին․ «Իհարկե, բալիկիս դեպքում անհնար է ողջ օրը միայն տանը լինել։ Փոքրիկների համար շատ կարևոր է մաքուր օդ շնչելը։ Մենք անպայման դուրս ենք գալիս և զբոսնում, թեկուզ միայն բակում։ Բալիկներն օրվա ընթացքում գոնե 1.5-2 ժամ պետք է մաքուր օդ շնչեն։ Մեկ ժամ բակում կամ պատշգամբում ենք լինում։ Տանն էլ ենք խիստ խնամք սահմանել։ Իր իրերը հաճախ ախտահանում ենք, բոլորս ալկոգել ենք օգտագործում։ Մի սահմանափակում կա, որը բոլորս շատ ծանր ենք տանում՝ դա Միլային համբուրելն է։ Փորձում ենք դստերս քիչ համբուրել»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել