Azatutyun.am-ը գրում է․

Ադրբեջանը հետաձգում է Formula 1-ի 2020 թվականի մրցաշրջանի Բաքվի շրջափուլի անցկացումը: Այս մասին այսօր հայտարարել է մրցաշարի կազմակերպիչ կառույցը` Baku City Circuit ընկերությունը:

Azerbaijan Grand Prix-ը նախատեսվում էր անցկացնել հունիսի 5-ից 7-ը: Կազմակերպիչների խոսքով, սակայն, կորոնավիրուսի համաճարակի պատճառով իրենք ստիպված են հետաձգել մրցաշարի անցկացումը:

Formula 1 մրցաշարի Բաքվի շրջափուլի նոր ժամկետները առայժմ չեն հստակեցվում: Ադրբեջանական կողմը այսօր տարածած հայտարարության մեջ չի բացառել, որ մրցաշարի անցկացումը կարող է չեղարկվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել