«Եվրատեսիլ» երգի մրցույթի կազմակերպիչները քննարկում են միջոցառումն առցանց անցկացնելու հնարավորությունը:

Այս մասին հայտարարել է Եվրոպական հեռարձակողների միությունը: «Եվրատեսիլ»-ը հնարավոր է մրցակցային ձևաչափով չանցկացվի: Ըստ կազմակերպիչների՝ ընտրված կատարողները և երգերը կօգնեն «միավորել և զվարճացնել եվրոպացիներին այս դժվարին ժամանակներում»:

Նշենք, որ «Եվրատեսիլ»-ը տեղի էր ունենալու Ռոտերդամում մայիսի 12-ից 16-ը: Մարտի 18-ին հայտարարվեց, որ 65 տարիների ընթացքում առաջին անգամ այն չեղյալ է հայտարարվում և հետաձգվում մինչև 2021 թվականը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել