Տղամարդը գնացել էր խանութ՝ ջուր գնելու, բայց դրամարկղի մոտ նա որոշել է վիճակախաղի տոմս գնել:

Մեկ շիշ ջրի համար խանութ գնալը ամերիկացուն բերել է 100 հազար դոլար: Այդ մասին հայտնում է UPI -ը:

Հյուսիսային Կարոլինայի բնակիչ Իսրայել Կարբաջալը աշխատանքից հետո մտել է խանութ՝ մի շիշ ջուր գնելու համար: Երկուուկես տարի առաջ ամերիկացին արդեն հասցրել էր շահել 200 հազար դոլար արժողությամբ ջեկփոթը:

Ջրից բացի՝ տղամարդը որոշել է գնել Extreme Cash ակնթարթային վիճակախաղի տոմս:

Նա ստուգեց արդյունքը և սխալմամբ որոշեց, որ 100 դոլար է շահել: Բայց պարզվել է, որ Կարբաջալը շահել է 100 հազար դոլարանոց մրցանակը:

Ամերիկացին նշել է, որ գումարը կծախսի հոր բուժման համար, ինչպես նաև նոր մեքենա կգնի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել