Tert.am-ը գրում է․

Իրականում այսօր մենք և ամբողջ աշխարհը ոչ թե արտակարգ դրության, այլ պատերազմի մեջ ենք, կորոնավիրուսը մարդկությանը պատերազմ է հայտարարել, իսկ այն չի կարող գոյատևել առանց մարդկանց, պետք է գտնի մարդկային օրգանիզմներն ու հաստատվի նրանցում: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը:

«Յուրաքանչյուրի պաշտպանության միջոցներն իր ձեռքում են: Պետք է հասկանանք՝ մենք հետևո՞ւմ ենք վարակի չտարածման խորհուրդներին: Վարակակիրներին չենք տանում թշնամու կողմը, նրանք մեր վիրավոր զինվորներն են, որոնց ժամանակավորապես մեկուսացնում ենք: Եթե մի պահ պատկերացնենք, թե Հայաստանը մեկուսացած է աշխարհից, կարող ենք հայտնաբերել բոլոր վարակակիրներին ու բուժել նրանց, բայց որքան էլ փակենք սահմանները, մեր հայրենակիցները շարունակելու են գալ»,- ասել է պրոֆեսորը:

Ըստ Բաբլոյանի՝ եթե այս պահին կորոնավիրուսը ժամանակավորապես հաղթահարենք, այն կշարունակի պահպանվել, և ճգնաժամի վերջնական լուծումը կարող է տարիներ տևել. «Մենք դատողություններ ենք անում համաշխարհային փորձի հիման վրա: Կան առանձնացված և կահավորված հիվանդանոցներ, որոնք պետք է ընդունեն կորոնավիրուսով վարակվածներին: Հարկ չկա, որ թեթև հիվանդացությամբ մարդիկ գնան հիվանդանոց, նրանք պետք է տանը բուժվեն: Միջին ծանրության և ծանր հիվանդների համար ստեղծված են առանձնահատուկ պայմաններ, թեև չկան սպեցիֆիկ բուժամիջոցներ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել