Tert.am-ը գրում է․

Կոլումբիայի բանտերից մեկում կորնավիրուսի հետ կապված մտավախությունների պատճառով ծագած անկարգությունների հետևանքով 23 մարդ է զոհվել, ևս 83-ը վիրավորվել է, հայտնել է երկրի արդարադատության նախարարությունը, գրում է CNN-ը։

Արդարադատության նախարար Մարգարիտա Կաբելոն տեսաուղերձում հայտնել է, որ Բոգոտայի «Լա Մոդելո» բանտում տեղի է ունեցել «զանգվածային փախուստի փորձ»։ Նրա խոսքով՝ այս միջադեպը հանգեցրել է մահվան զանգվածային դեպքերի։

Արդարադատության նախարարաը նաև հայտնել է, որ «ապստամբության նմանատիպ փորձեր են գրանցվել երկրի տարբեր քրեակատարողական հիմնարկներում»։

«Այսօր շատ տխուր ու ցավալի օր է երկրի համար։ Ոչ ոքի չի հաջողվել փախչել։ Չկա որևէ սանիտարական խնդիր, որը կարող էր նրանց դրդել այդպիսի ապստամբության»,- ասել է նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել