Pastinfo.am-ը գրում է․

Այսօր օդանավակայան կժամանի Մինսկից մեկ ինքնաթիռ, Մոսկվայից 5 ինքնաթիռ: Հետաձգվել է Մոսկվա-Երևան-Մոսկվա 2 չվերթ: Եվս երկու չվերթ տեղի կունենա Դուբայից, մեկը Սոչիից և մեկն էլ Վիեննայից:

Ընդհանուր առմամբ այսօր «Զվարթնոց» օդանավակայանից կիրականացվի 13 չվերթ: Հավելենք, որ մարտի 20-ին «Զվարթնոց» օդանավակայանում չեղարկվել էր 6 չվերթ և սպասարկվել էր մոտ 17 չվերթ: Ինչպես տեսնում ենք՝ պայմանավորված աշխարհում տիրող իրավիճակով չվերթների քանակն աստիճանաբար նվազում է:

Ավելի վաղ օդանավակայանի հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանը «Փաստինֆո»-ին ասել էր, որ չվերթների չեղարկման պատճառը կորոնավիրուսն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել