Panorama.am-ը գրում է․

«ԱՄՆ վարչակազմը պատրաստակամ է օժանդակել Իրանին, Հյուսիսային Կորեային և այլ երկրների ՝ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում»,- այդ մասին կիրակի օրը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Այո, շատ երկրների, եթե նրանք օգնության կարիք ունենան, մենք կօգնենք նրանց: Ոչ մեկը չունի մեր ունեցածը, հատկապես նոր թեստերը: Հյուսիսային Կորեային, Իրանին, ի դեպ, և ուրիշներին», - ասել է ամերիկայի առաջնորդը:

Թրամփը պատասխանել է այն հարցին, թե իրոք նա հաղորդագրություն է ուղարկել Հյուսիսային Կորեայի ղեկավարությանը, որում նա հայտնել  է կորոնավիրուսի բռնկման կապակցությամբ Փհենյանին օգնելու Վաշինգտոնի պատրաստակամության մասին:

Ամբոջղական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել