Գիտնականներն ուսումնասիրության ընթացքում կատարել են 325 կամավորի գլխուղեղի տոմոգրաֆիա:

Նյարդաբանների միջազգային ասոցիացիան եկել է եզրահանգման, որ կայուն ըմբոստ բնավորություն ունեցող մարդկանց ուղեղները մի ընդհանրություն ունեն. նման մարդկանց մոտ այդ օրգանն ավելի փոքր է, քան մյուսների մոտ:

Ի համեմատություն այլ մարդկանց՝ խուլիգանների ուղեղի կեղևն էականորեն ավելի բարակ է, ինչպես նաև մակերևույթի մակերեսը: Սակայն այս պարագայում մի բացառություն կա, և այդ բացառությունը դեռահասներն են: Երիտասարդների մոտ հակասոցիալական վարքագիծը կապված չէ ուղեղի կառուցվածքի հետ, այլ պարզապես անցումային տարիքի արդյունք է: Սա լավ նորություն է երիտասարդների համար, սակայն վատ՝ տարիքով ավելի մեծ անձանց համար: Գիտնականները կարծում են, որ վերջիններս փոխվել չեն կարող:

Արդեն իսկ ի հայտ է եկել համապատասխան տեսություն: Ուսումնասիրողները կարծում են, որ հենց այս բնավորության գիծն է մարդկանց խանգարում օրինապահ լինել, ինչպես նաև դժվարացնում է սոցիալական ունակությունների զարգացումը: Նման մարդկանց վարքագծին բնորոշ է գողությունը, ագրեսիան ու բռնությունը, սուտն ու պարտականություններից հրաժարվելը:

Սակայն գիտնականները դեռևս չեն կարողանում պատասխանել մի հարցի. ուղեղի փոքր չափը խուլիգանության հետևա՞նք է, թե՞ պատճառ: Այս ուղղությամբ ուսումնասիրություններ են իրականացվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել