Tert.am-ը գրում է․

Սեռական բռնությունների ու բռնաբարությունների համար դատապարտված հոլիվուդյան նախկին պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնը բանտում գտնվելու ժամանակ կորոնավիրուսի թեստ է հանձնել, որը դրական պատասխան է ցույց տվել, գրում է BBC-ն։

Նյու Յորքի նահանգի ուղղիչ հաստատությունների աշխատակիցների բարեգործական ասոցիացիայի նախագահ Մայքլ Փաուերսը հայտնել է, որ այժմ նա մեկուսացման մեջ է:

Ըստ հաղորդման՝ Վայնշտեյնը գտնվում է Նյու Յորքի Վենդե ուղղիչ հաստատությունում: Այս հաստատությունում երկու բանտարկյալների կորոնավիրուսի թեստերը դրական պատասխան են ցույց տվել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել