Ոչ մի մթերք չի կարող փոխարինել դեղամիջոցներին, սակայն նրանցից որոշները կարելի է օգտագործել սեզոնային հիվանդությունների կանխարգելման համար: Այս մասին ասել է բժիշկ-սննդաբան Լիդիա Իոնովնան:

Եթե հիվանդությունը գտնվում է «բացիթողի» վիճակում, ապա մթերքից ոչ մի օգուտ պետք չէ սպասել, ասել է բժիշկը:

«Բայց կանխարգելման համար ծովային կաղամբը, սոխը, սխտորը, այդ թվում եւ կարմիր սոխը, կոճապղպեղը վիրուսային հիվանդությունների դեմ պայքարի հրաշալի միջոցներ են»,-պարզաբանել է Իոնովան:

Նա շեշտել է, որ համաճարակների ժամանակ այդ մթերքները պարտադիր պետք է լինեն ճաշացանկում, իսկ նրանց ուտել պետք է բնական վիճակում, հնարավորինս առանց հավելումների:

Բժիշկ-սննդաբանն առանձնացրել է քարրին եւ քուրքումը: Նրանք հակաբորբոքիչ հատկություններ ունեն՝ մաքրում են արյունը, կանխում են տոքսինների առաջացումը եւ կարգավորում լյարդի աշխատանքը:

Ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման համար անհրաժեշտ է օգտագործել նաեւ հատապտուղներ եւ խաչածաղկավորներ՝ բրոկոլի եւ կաղամբի այլ տեսակներ, ավելացրել է բժիշկը:

Նա զգուշացրել է, որ ստամոքսա-աղիքային խնդիրներ ունեցողները խաչածաղկավորները պետք է օգտագործեն ջերմային մշակումից հետո:

Բժիշկը նշել է, որ խրոնիկական հիվանդությունների սրման դեպքում անհրաժեշտ է դիմել մասնագետներին, եւ չզբաղվել ինքնաբուժմամբ:

Իոնովան խորհուրդ է տվել ամեն օր ուտել մրգեր եւ բանջարեղեն, ձավարեղեն եւ ընկուզեղեն: Նա շեշտել է, որ օրգանիզմը պետք է մշտապես բուսական սպիտակուցներ եւ ճարպեր ստանա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել