Ֆաինա Ռանևսկայան՝ հայտնի ու տաղանդաշատ դերասանուհին, փայլում էր ոչ միայն իր դերասանական շշմեցուցիչ խաղով, այլ նաև հրաշալի սարկաստիկ մտքերով, որոնց ծանոթանալուց հետ կյանքի հանդեպ ձեր պատկերացումներն ամբողջովին կփոխվեն։

Առաջարկում ենք ծանոթանալ նրա 10 ամենասարկաստիկ մտքերին, որոնք ամբողջությամբ բնորոշում են նրա ամբողջ էությունը։

1. Տեսնես ինչի՞ց է, որ բոլոր հիմարները կին են։

2. Որպեսզի կարողանաս ընդունվել մարդկանց կողմից, պետք է, նույնիսկ կասեի՝ անհրաժեշտ է, որ մահանաս։

3. Ես չեմ ընդունում բեմին խաղալը։ Խաղալ կարելի է ֆուտբոլ կամ շաշկի, իսկ բեմի վրա պետք է ապրել։

4. Այս կյանքում բոլոր հաճելի բաները կա՛մ արգելված են, կա՛մ վնասակար են, կամ էլ տանում են ճարպակալման։

5. Կանայք, իհարկե, ավելի խելացի են։ Դուք երբևէ հանդիպե՞լ եք կնոջ, ով իրեն կկորցնի տղամարդու գեղեցիկ ոտքերի պատճառով։

6. Անգամ իսկական սիրամարգի պոչի տակ ամենասովորական հետույք է թաքնված, այնպես որ, քչացրեք ձեր պաթոսը, պարոնա՛յք։

7. Ավելի լավ է լինել բարի մարդ, ով միայն հայհոյանքներով է խոսում, քան լինել սուս ու փուս տականք, ով փչացնում է բոլորի կյանքը։

8. 4-րդ անգամ եմ արդեն նայում այս ֆիլմը, և պետք է ասեմ՝ այսօր դերասաններն ավելի քան լավ էին խաղում։

9. Կյանքը երկար թռիչք է հետույքից դեպի գերեզման։

10. Դուք գիտե՞ք՝ ինչ է նշանակում նկարահանվել ֆիլմում։ Նշանակում է լողանալ բաղնիքում ու հանկարծ տեսնել, որ քո նույն սենյակում էքսկուրսիա են կազմակերպել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել