Հնագետները Կենտրոնական Իրանի Խոմեյնի շրջանում հայտնաբերել են աղոթարար հիշեցնող եզակի քարանձավային պատկեր: Այս մասին հաղորդում է Phys.org-ը։

14 սանտիմետր երկարությամբ պատկերը հայտնաբերվել է 2017-2018 թվականներին, բայց չի հանրայնացվել դրա անսովոր ձևի պատճառով: Գիտնականների մի խումբ՝ հնագետներ և էնդոմոլոգներ, եզրակացրել են, որ վեց վերջույթների առկայությունը ցույց է տալիս, որ այն միջատի է նման, իսկ մեծ աչքերով և առջևի ճարմանդային վերջույթներով եռանկյուն գլուխը բնորոշ է աղոթարարին: Միջատաբանները պարզել են, որ դա պատկանում է Աֆրիկայում, Ասիայում և հարավային Եվրոպայում հանդիպող Empusa կարգին:

Հանելուկ են խորհրդավոր շրջանակներով ավարտվող վերջույթները: Պատկերը նմանեցնում են նաև աշխարհում հայտնի Squatter Man ժայռապատկերներին: Դեռ հայտնի չէ, թե ինչ են նշանակում այս օղակները, չնայած, ըստ որոշ վարկածների, դրանք կարող են լինել կլոր առարկաներ կամ նույնիսկ Հուսիսափայլ: Ըստ հետազոտողների, սա վկայում է այն մասին, որ հին ժամանակներում աղոթարարները առեղծվածային կենդանիներ են համարվել:

Գիտնականներն առայժմ չեն կարող ճշգրիտ ասել ժայռապատկերի տարիքը Իրանում պատժամիջոցների պատճառով, որոնք արգելում են ռադիոակտիվ նյութեր օգտագործել: Այնուամենայնիվ, ենթադրվում է, որ պատկերը ստեղծվել է 40-ից 4000 տարի առաջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել