Shamshyan.com-ը գրում է․

Այսօր՝ մարտի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Mercedes ML320 մակնիշի 36 FL 774 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Թալին-Արմավիր ավտոճանապարհի Դաշտադեմ գյուղի վարչական տարածքում՝ դեպի Արմավիր ընթանալիս, ըստ վարորդի հայտնածի, ճանապարհի փոսը շրջանցելու պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն, որտեղից ոստիկանության Թալինի բաժին հայտնել են որ վիրավորների կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում:

Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչներ Գևորգ Սիմոնյանն ու Նարեկ Ինջիղուլյանը:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Էդգար Ավդալյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել