Tert.am-ը գրում է.

ԵՊՀ հոգեբանության ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանող Հակոբ Տեր-Ստեփանյանը դուրս է մնացել ակադեմիական պարտք՝ վճարովի լիկվիդ կուտակելու պատճառով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը՝ ներկայացնելով ուսանողին համալսարանից հեռացնելու պատճառները:

«Նա ընդունվել է պետպատվերով երեք տարի առաջ, և երբ ընդունվել է, պայմանագրում այնպիսի կետ է եղել, ըստ որի՝ ինքը սովորում է պետպատվերի շրջանակում և պետք է բավարարվի երկու վճարովի լուծարքներով և չի կարող վճարովի լուծարքներ կուտակել»,-ասաց նա և նշեց, որ բոլոր ուսանողները, որոնք նախկինում են ընդունվել, իրենց պայմանագրում նշված է եղել այդ կետը, այնուհետև կետը հանվել է, սակայն իրենց վրա ևս տարածվում է:

«Նա դուրս է մնացել, քանի որ երկրորդ կուրսից ֆիզկուլտուրայի լիկվիդը չի հանձնել: Հակոբին սեպտեմբերից զգուշացրել են, որ հետևողական լինի, և ես իր հետ խոսելուց հասկացա, որ ինքը համալսարանի աշխատակիցների թերացում է նկատում, բայց եթե նման բան կա, կարող ենք ընթացք տալ: Ինքն է որոշողը՝ ցանկանում է ընթացք տալ, թե՝ ոչ, իսկ մենք ցանկացած գործողության, քայլի դեպքում, եթե ուսանողների շահերի ոտնահարում է տեղի ունեցել, կարող ենք այդ հարցին ընթացք տալ: Սակայն եթե իր անփութության, մոռացության պատճառով է եղել, բոլորս հասկանում ենք, որ ամեն ինչ եղել է գործող կարգի սահմաններում»,-ասաց նա և նշեց, որ  Հակոբը միայն դա կարող է որոշել, թե ինչ կերպ է եղել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել