Tert.am-ը գրում է.

Արտակարգ դրության ժամանակ խստություններ կարող են լինել, դա նորմալ է, հնարավոր է հարկ եղած դեպքում նախատեսել խիստ պատիժներով հանցակազմեր, այդ նախագծի խնդիրը լրիվ այլ է, այն իրավական առումով խիստ անորոշ է և երկակի մոտեցումների հնարավորություն տվող: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ անդրադառնալով ԱԺ առաջին ընթերցմամբ ընդունած Արտակարգ դրության ժամանակ մեկուսացման պահանջները խախտելու հետևանքով մարդկանց զանգվածային հիվանդացման համար 5 տարի ազատազրկում սահմանվող օրենքի նախագծին:

«Այսինքն՝ իրավական առումով ցանկացած օրենքում և մասնավորապես՝ քրեական առկա նորմերը պետք է լինեն որոշակի, տարընթերցումների տեղ պետք է չլինի: Եթե, օրենքը կարդալիս, տասը հոգի կարող են տասը ձև հասկանալ, դա արդեն օրենք չէ, դա կամայականության բույն է: Խնդիրն իրավական անորոշության մեջ է, չեմ էլ կարծում, թե ժամանակի խնդիր էր, նախկինում՝ մինչև արտակարգ դրությունն էլ ժամանակ լինում էր, բայց իրավական անորոշ ձևակերպումներով նորմեր մասնավորապես, Քրեական օրենսգրքում մենք տեսել ենք, որ կիրառվել են»,- նկատեց նա:

Բացի այդ, Վարոսյանն ընդգծեց, որ ավելի ճիշտ կլինի քաղաքացիներին շատ ավելի հստակ, հասկանալի, մատչելի լեզվով բացատարել, թե պետությունն իրենցից ինչ է պահանջում։ Նախ` դա պետք է արվի, հետո նոր մտածել այն մասին, թե խախտումները, որոնք են, և խախտողներին ինչ պատիժ է սպասվում: «Այդ ամենը պետք է արվեր նախքան խստացումներն ու գրաքննությունը, այդ դեպքում շատ ավելի լավ կլիներ, և մենք կտեսնեինք կարանտինին ուղղված գործուն քայլեր: Օրինակ՝ ես երկուշաբթի դատական նիստերին պե՞տք է գնամ, թե՝ ոչ կամ որոնց պետք է մասնակցեմ, որոնց կարող եմ չմասնակցել կամ մարդկանց ո՞ր խմբերը պետք է աշխատեն, որոնք տանը նստած մնան, իսկ ովքեր պետք է աշխատանքի ներկայանան, ի՞նչ ձևով դա պետք է արվի: Այս հարցերին է հարկավոր պատասխանել, թե չէ ասում է անզգուշությամբ զանգվածներին վարակելը։ Վե՞րջը, գործով է պետք զբաղվել: Ես կարծում եմ՝ երեկ իրենք հավաքվել էին, որ ցույց տան, որ իրենք հավաքվել են»,- շեշտեց փաստաբանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել