Tert.am-ը գրում է.

Բացատրվել է եվրոպական այլ երկրների համեմատությամբ Գերմանիայում կորոնավիրուսից մահացության անոմալ ցածր մակարդակը: Այս մասին գրում է Financial Times պարբերականը:

Պարբերականը նշում է, որ Գերմանիան իր վրա է վերցրել հիմնական հարվածներից մեկը, այն ներառվում է ամենաշատ վարակվածության դեպքեր ունեցող երկրների հնգյակում (ավելի քան 20 000 մարդ): Երկրում կորոնավիրուսից մահացել է 70 մարդ, ամբողջովին բուժվել է 180 մարդ: Միևնույն ժամանակ կորոնավիրուսի հետևանքով առաջացած թոքաբորբից մահացությունը ամենացածրներից մեկն է աշխարհում  (0,35%): Այլ երկրներում, որտեղ կորոնավիրուսն ավելի տարածված է այս ցուցանիշը 10%-ի (Իտալիայում), 3%-ի (Ֆրանսիայում), 5%-ի (Իսպանիայում) և 4%-ի (Չինաստանում):

Պարբերականի կողմից հարցված փորձագետները ենթադրում են, որ այդ անոմալիան պայմանավորված է համաճարակի համեմատաբար ավելի վաղ փուլի և վարակվածների ավելի ցածր միջին տարիքի հետ: Ռոբեևտ Կոխի ինստիտուտի գնահատականներով Գերմանիայում վարակված անձանց 80%-ի տարիքը չի հասնում 60-ի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել