Թուրինի «Յուվենտուսի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Պաուլո Դիբալան թվիթերում նշել է, որ նրա և ընկերուհու՝ կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է եղել:

«Ողջույն բոլորին, ուզում եմ տեղեկացնել, որ մենք ստացել ենք COVID-19 թեստի արդյունքները: Ես և Օրիանան վարակվել ենք կորոնավիրուսով: Բարեբախտաբար, մենք գտնվում ենք շատ լավ պայմաններում և լավ ենք զգում մեզ: Շնորհակալ եմ ձեր հաղորդագրությունների համար», – գրել է Պաուլոն:

Դիբալան «Յուվենտուսի» 3-րդ ֆուտբոլիստն է, որի մոտ հայտնաբերել է կորոնավիրուս: Ավելի վաղ, COVID-19- ի պատասխանը դրական էր եղել պաշտպան Դանիելե Ռուգանիի և կիսապաշտպան Բլիզ Մատուիդիի մոտ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել