Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Տեդրոս Ադհան Գեբրեյեսուսը խորհուրդ է տալիս հրաժարվել ալկոհոլից և ծխելուց նոր տիպի կորոնավիրուսի համավարակի ընթացքում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԱՀԿ գլխավոր տնօրենի ելույթին մամլո ասուլիսի ժամանակ։ Բացի այդ, նա խորհուրդ է տվել ուշադրություն դարձնել սնունդին, առողջ և օգտակար սնունդ օգտագործել։

Նաև խորհուրդ է տրվում օրական առնվազն 30 րոպե զբաղվել սպորտով, նշել է ԱՀԿ ղեկավարը։ Նա ընդգծել է, որ տանը աշխատելու ընթացքում կարևոր է երկար ժամանակ նույն դիրքով չմնալը, անհրաժեշտ է կես ժամը մեկ երեք րոպեով ընդմիջումներ անել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել