Ռուսաստանը կորոնավիրուսի ախտորոշման համար լաբորատոր թեստեր է մատակարարել 13 երկրների: Այս մասին հայտնում է Роспотребнадзор-ի մամուլի ծառայությունը:

Հայտարարության մեջ ասվում է, որ Роспотребнадзор-ը «Վեկտոր» պետական գիտական կենտրոնում մշակված մոտ 100 հազար թեստ է փոխանցել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներին, ԱՊՀ-ին, ինչպես նաև Իրանին, Մոնղոլիային և Հյուսիսային Կորեային: Նախատեսվում է նաև առաքում Եգիպտոս, Սերբիա և Վենեսուելա:

«Ռուսական ախտորոշիչ միջոցների կիրառմամբ են հայտնաբերվել Հայաստանում, Բելառուսում, Ղրղզստանում և Ուզբեկստանում կորոնավիրուսի հարուցած հիվանդության առաջին դեպքերը»,- նշել են գերատեսչությունում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել