Առավոտյան, երբ իմացա, որ ԱՄՆ-ն վերջնականապես չեղարկել է Արցախին տրամադրվող օգնությունը, հիշեցի, թե ինչ հրճվանք էր տիրում հայոց համացանցում, երբ Կոնգրեսն ընդունեց ցեղասպանության ճանաչման ոչ մի բան չտվող բանաձևը: Հիշո՞ւմ եք, ոնց էին քայլառաստներն այդ «հաջողությունն» իրենց վերագրում, դաշնակները քայլառաստներին էին չմարիտ անում: Իրականում, իհարկե, ո՛չ դաշնակները, ո՛չ էլ, առավել ևս, քայլառաստներն էդ իրադարձության հետ կապ չունեին: Մեզ պարզապես թելադրվում է այն, ինչ արդեն վաղուց իրականացվում է․ մենք պետք է ձգտենք նիսյա հայրենիքին՝ ծախելով նաղդը: Ոչ թե պիտի նաղդ Արցախի շուրջ ծավալվող դավադրության դեմ պայքարենք, այլ նիսյա արևմտյան Հայաստանի համար: Սա է մեզ հատկացված ֆունկցիան՝ հեռու մնալ նավթից ու գազից և դրա փոխարեն կծմծել թուրքերին, որ թուրքերը իրենց «պապաներին» չարհամարեն: Եթե հանկարծ մեզ հատկացված առաքելության ընկալման հետ խնդիրներ ունեք, մի անհանգստացեք, դեսպանատան հովանու ներքո գործող աղանդավորները, գրանտակերները, տրանսերն ու «բռնության» դեմ պայքարող խիզախ մուտիլովշիկները ձեզ ամեն ինչ կբացատրեն: Մոտավորապես այնպես, ինչպես հարյուր տարի առաջ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել