Tert.am-ը գրում է․

Հինգշաբթի երեկոյան տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը նահանգի բնակիչներին հորդորել է տանը մնալ և դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, ուստի ուրբաթ Կալիֆոռնիայի 40 միլիոն բնակչությունն արթնացել է համընդհանուր կարանտինի պայմաններում, գրում է The Guardian-ը։

Փակ ավտոմայրուղիներ, ժամանցային վայրեր և աշխատավայրեր․ Լոս Անջելեսն, ասես, իր «ես»-ի ստվերն է դարձել, գրում է աղբյուրը և հավելում, որ ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին երթևեկությունը, որն ԱՄՆ մուտքի ամենաբանուկ ճանապարհն է, ուրբաթ դադարեցվել է, քանի որ երկու երկրներն անտեսանելի վիրուսից պաշտպանվելու միջոցներ են որոնում։

Տրանսպորտային հոսքերի կրճատումը հանգեցրել է օդի որակի զգալի բարելավմանը, քանի որ ածխաթթու գազի արտանետումներն ու աղտոտվածությունը կտրուկ նվազել են։ Լոս Անջելեսի ամբողջ տարածքում այս շաբաթ օդը «որակապես զգալիորեն բարելավվել է», մինչդեռ քաղաքը հայտնի էր «օդի աղտոտվածությամբ»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել