Shamshyan.com-ը գրում է․

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում Մեղրի-Երևան ավտոճանապարհի 160.8 կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ՝ 61-ամյա Հովհաննես Հ-ի վարած «Կամազ» մակնիշի ՊՆ 3294 Տ համարանիշի և Սյունիքի մարզի բնակիչ՝ 59-ամյա Բորիս Ա-ի վարած Վազ 2107 մակնիշի 36 AՏ 040 համարանիշի ավտոմեքենաները։

Ըստ կայքի՝ վթարի հետևանքով «07»-ի վարորդ Բորիս Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է վատ տեսանելիությունը. եղել է ուժեղ մառախուղ, և «Կամազ»-ի վարորդը, ով աշխատում է ՀՀ ՊՆ N զորամասում, չի նկատել, թե ինչպես է դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել