Tert.am-ը գրում է.

Քաղաքացիական գիտակցություն ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը, Antifake.am կայքի խմբագիր Աստղիկ Մաթևոսյանը, և հանրային վերահսկողություն կենտրոն ՀԿ ղեկավար Բաբկեն Հարութունյանը Անժելա Թովմասյանի «Հայելու առաջ» հաղորդման ժամանակ հայտարարեցին, որ ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրության ժամանակ լրատվամիջոցներին վերաբերող հատվածը խոսքի ազատության սահմանափակում է:

«Դա տեսնում ենք, դա կա, բայց անկախ ամեն ինչից կա արտակարգ դրություն, պետք է աշխատենք այդ ռեժիմով, պետք է ընդունենք: Եվ ըստ էության արտակարգ դրության ողջ փաթեթից գործում է միայն հենց լրատվամիջոցների հատվածը՝ տուգանվելու, պարետից նկատողություն ստանալու վտանգ կա: Ես կարծում եմ, որ մամուլը կճեղքի այդ պատը, և ինչը պաշտոնականից դուրս է, կներկայացնի: Եվ բացի դա, կառավարության նիստի ժամանակ վարչապետը հայտարարում է այնպիսի տվյալներ, որոնք, ըստ էության, ՀՀ պետական գաղտնիք են հանդիսանում, օրինակ պարենային անվտագնությանը վերաբերող տվյալներ: Արտակարգ դրությունը մամուլի համար է հայտատարված»,-ասաց Նարեկ Սամսոնյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել