Վերջին օրերին անընդհատ հրապարակվում են լրատվամիջոցների, լրագրողների ու սոցցանցերի օգտատերերի բողոքներն առ այն, որ Պարետատունը անհամաչափ է կիրառում Արտակարգ դրության իրավական ռեժիմով իրեն վերապահված հայեցողությունը՝ կայացնելով առանձին հրապարակումներ կամ սոցցանցային գրառումներ հեռացնելու խիստ վիճելի որոշումներ։ Այս իրավիճակն անհարկի լարվածություն է ստեղծում՝ վտանգելով մեր երկրի առջև ծառացած լրջագույն մարտահրավերների արդյունավետ կառավարումը։

Իրավիճակը օպերատիվ ու ստեղծարար լուծում է պահանջում։ Ըստ այդմ, պարետին առաջարկում եմ ներառական սկզբունքով ձևավորել հանրության շրջանում վստահություն վայելող փորձագետներից կազմված հանձնախումբ, և որևէ լրատվական նյութ հեռացնելու մասին որոշում կայացնել հանձնախմբի եզրակացության հաշվառմամբ։

Պատրաստ եմ առաջարկիս մանրամասների քննարկմանը՝ ցանկացած առցանց ձևաչափով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել