Հայաստանում կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված համացանցի տարբեր սոցիալական կայքերի հայկական սեգմենտում հայտնաբերվել են անհատական որոշ էջեր, որոնց միջոցով տարածվում է ապատեղեկատվություն՝ բնակչության շրջանում խուճապ ստեղծելու նպատակով։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը, ՀՀ ոստիկանության ՔՈ ԳՎ Բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի աշխատակիցների կողմից իրականացված ուսումնասիրություններով և ձեռնարկված միջոցառումներով պարզվել են, որ այդպիսի տեղեկատվություն տարածող անհատական էջերի օգտատերերը տեղյակ չեն եղել իրենց էջերով կատարված գրառումների մասին։

Պարզվել է, որ գրառումները հայ օգտատերերի անհատական էջերով կատարվել են ադրբեջանական ինտերնետային սեգմենտի IP հասցեներից։

Կատարվածի վերաբերյալ քաղաքացիներից ընդունվել է հաղորդում։ Նախապատրաստվում են նյութեր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել