Armsport.am-ը գրում է.

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի: Հավաքականի ղեկը վստահվել է իսպանացի անվանի մասնագետ Խոակին Կապառոսին:

ՀՖՖ-ն ներկայացրել է մարզչի հետ հարցազրույց, որտեղ մանրամասն խոսվում է Հայաստանի ազգային հավաքականին բնորոշող գծերի, Հենրիխ Մխիթարյանի, Ազգերի լիգայից ունեցած ակնկալիքների մասին: Մարզիչը խոսել է նաև այլ թեմաների մասին: Ներկայացնում ենք հարցազրույցը Ձեր ուշադրությանը.

-Ինչպիսի՞ն են Ձեր առաջին տպավորությունները Հայաստանից:

-Շատ դրական զգացողություններ ունեմ և ուրախ եմ, որ գտնվում եմ Հայաստանում, այստեղ ինձ շատ լավ ընդունեցին: Խանդավառված եմ Հայաստանում աշխատելու կապակցությամբ և ցանկանում եմ իմ լուման ներդնել հայկական ֆուտբոլի հետագա զարգացման հարցում:

-Ինչպե՞ս ստացվեց, որ որոշեցիք գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը:

-Հայաստանի հավաքականը գլխավորելու որոշման կայացման հարցում շատ կարևոր էր այն հանգամանքը, որ այստեղ աշխատում են Խինես Մելենդեսը և Անտոնիո Ֆլորեսը: Նրանք իմ ուսուցիչներն են եղել Իսպանիայում մարզչական դասընացների ընթացքում: Բայց ինձ առաջին հերթին հետաքրքրեցին ֆեդերացիայի նոր ղեկավարության ծրագրերը: Երբ առաջին անգամ հանդիպեցի և զրուցեցի նախագահի հետ, հասկացա, որ սա լուրջ նախագիծ է: Գիտեմ, թե ինչ մեծ ցանկությամբ են Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները գալիս հավաքական և ինչ հպարտությամբ են կրում ազգային թիմի մարզաշապիկը:

-«Սևիլյայի» ղեկին ամենից շատ խաղ անցկացրած մարզիչն եք։ Ի՞նչ է դա նշանակում Ձեզ համար:

-Մանկուց երկրպագել եմ «Սևիլյային»: Ինձ համար մեծ պատիվ է այն փաստը, որ ես «Սևիլյային» ղեկին ամենից շատ խաղեր անցկացրած մարզիչն եմ: «Սևիլյան» լավագույն ակումբներից է ոչ միայն Իսպանիայում, այլև Եվրոպայում և ամբողջ աշխարհում, ինչի վկայությունն է այն, որ թիմը վերջին 15 տարիներին բազմաթիվ տիտղոսներ է նվաճել եվրոպական ակումբային մրցաշարերում և համարվում է Եվրոպա լիգայի արքան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել