Armenpress.am-ը գրում է․

Juscutum փաստաբանական միավորման կառավարող գործընկեր Արտեմ Աֆյանը նշանակվել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի թվային տնտեսության հարցերով խորհրդական։ Ինչպես տեղեկացնում «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է AnalitikaUA.net-ը։

«Ես դարձել եմ վարչապետի խորհրդական՝ ունենալով որոշակի գիտելիքներ այդ ոլորտում։ Այս աշխատանքով պաշտոնյա չեմ դառնում, բայց գիտեմ, որ առանձին  հարցերով գրելու եմ կարգավորող ակտեր։ Ունեմ գիտելիքներ և գիտեմ, թե ինչպես է դա արվում այլ երկրներում ու պատրաստ եմ այն կիրառել Ուկրաինայում»,- ասել է Արտեմ Աֆյանը։

Արտեմ Աֆյանը 2008 թվականից Juscutum փաստաբանական միավորման կառավարող գործընկերն է, զբաղվում է իրավաբանական ծառայությունների ոլորտում նորարարությունների ներդրմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել