Tert.am-ը գրում է.

ԱԺ պետական-իրավական մշտական հանձնաժողովը քննարկում է ՀՀ կառավարության ներկայացրած «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը: Հիմնական զեկուցողն է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Նա ներկայացրեց նախատեսված փոփոխությունները, որոնց մեջ մտնում է նաև դատավորների համար թույլատրելի համարվող նվերի՝ բացառությամբ մերձավոր ազգականներից ստացված նվերների, դրական արժեքի շեմը 100 հազար դրամից 60 հազար դրամ սահմանելը, իսկ օրացույցային տարվա համար սահմանված 400 հազար դրամը՝ սահմանել 140 հազար դրամ:

«Դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդրգկվելու համար երկու օտար լեզվի իմացության պահանջը փոխարինվել է մեկ լեզվի իմացության, եթե մեկ լեզուն ռուսերենը չէ»,-ասաց նախարարը

Բադասյանը պարզաբանեց, որ հասարակության համար գույքային դրությունը գործող դատավորների կարող է ստուգվել, դա վերաբերում է հայտարարգրերի ներկայացնելու ճշտությանը: «Մենք վեթինգ, բարեվարքության ստուգում այդ բառերի միջև ընտրրություն չենք կատարել, էությունն ենք ասել, որ պետք է հաշվետու, անկախ, թփանցիկ, կոռուպցիայից զերծ դատական համակարգ ունենանք, միաժամանակ՝ չխարխլելով դատական իշխանության անկախությունը: Ինչպես տեսնում եք, սպիտակ ձեռնոցներով ենք մոտենում այս հարցին և չենք նախատեսում այնպիսի կարգավորումներ, որոնք կարող են Սահմանադրության հետ կապված խնդիրներ առաջացնել»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել