Tert.am-ը գրում է.

Կորոնավիրուսի համավարակը շարունակում է միջազգային օրակարգի ամենահրատապ խնդիրը մնալ: Փորձագետներն ուշադրություն են դարձնում տարբեր հարցերի, որոնց շարքում հիմնականներից մեկը զոհերի շրջանում սեռային պատկանելիությամբ պայմանավորված ցուցանիշների տարբերությունն է: Այս մասին գրում է Haaretz պարբերականը:

Հետաքրքիր ցուցանիշ է այն, որ չնայած ախտահարման հաճախականությունը կանանց ու տղամարդկանց շրջանում նույնն է, սակայն տղամարդիկ այս վարակից մահանում են շատ ավելի հաճախ, քան կանայք: Այս գենդերային անհավասարությունը գործում է տարիքային բոլոր խմբերում:

Օրինակ՝ Չինաստանի տվյալներով՝ տասնյակ հազարավոր վարակվածներից մահացել է տղամարդկանց  2,8, իսկ կանանց` 1,7%-ը: Մահացած կանանց միջին տարիքը 5 տարով ավելի բարձր է, քան տղամարդկանցը:

Ներկայում ամբողջ աշխարհում ուսումնասիրվում է այս վարակը, հարցերն առաջվա պես ավելի շատ են, քան դրանց պատասխաններ, ուստի՝ գիտնականներն այս գենդերային տարբերության մասին կարող են միայն եզրակացություններով խոսել:

Իսրայելի Բար-Իլան համալսարանի վարակաբան պրոֆեսոր Ռոնիթ Սարիդը բացատրել է, որ նման գենդերային տարբերությունները պայմանավորված են օրգանիզմի կողմից տարբեր հիվանդությունների նկատմամբ տարբեր ռեակցիաներով: Տղամարդկանց և կանանց օրգանիզմները տարբեր արձագանքներ են տալիս վարակներին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել