Վրաստանը կորոնավիրուսի համավարակի պատճառով մարտի 21-ից դադարեցնում է ավիահաղորդակցությունը բոլոր երկրների հետ: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործայալությունը` հղում անելով Վրաստանի վարչապետի խորհրդական Իրակլի Չիկովանիին:

«Վաղվանից կդադարեցվի ավիահաղորդակցությունը բոլոր երկրների հետ, կմնան միայն վրացական ավիաընկերության չվերթերը»,- հայտարարել է Չիկովանին:

Georgian airways վրացական ավիաընկերությունը չվերթներ է կատարում այլ երկրներից Վրաստանի քաղաքացիներին վերադարձնելու նպատակով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել